Loading...
Media image

Citibank և OPIC-ն Բանկին տրամադրել են 10 մլն ԱՄՆ դոլար վարկային գործիք

Սիթի Բանկը եւ ամերիկյան Օվերսիս Փրայվիթ Ինվեսթմնթ Քորփորեյշն (OPIC) ներդրումային գործակալությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ տրամադրել են $10 մլն ծավալով վարկային գործիք: 

Վարկային գործիքի տրամադրման նպատակն է՝ օժանդակություն ապահովել Հայաստանում ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գյուղատնտեսական միկրոֆինանսական պորտֆելին:

Citibank-ի եւ OPIC-ի կողմից ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին տրամադրվող վարկային գործիքը բաղկացած է $5 մլն վարկից  եւ նախկինում՝ 2012թ-ին տրամադրված առանձին $5 մլն վարկի մարման ժամկետի երկարաձգված մասերից:

Ինչպես հայտնել են ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏԱԳՐԻԿՈԼԲԱՆԿ-ում, Ֆինանսավորումն ուղղվելու է Հայաստանում  գործող միկրո եւ փոքր ձեռնարկատիրությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսության հատվածի  ֆինանսավորմանը: 

«Մենք բարձր ենք գնահատում Սիթի Բանկի եւ OPIC-ի զարգացող համագործակցությունը միկրոֆինանսավորման եւ հատկապես մեր երկրի գյուղական հատվածի ֆինանսավորման ոլորտում: Այն  թույլ կտա առաջին հերթին հզորացնել գյուղացիական տնտեսությունների՝վարկավորման մեր կարողությունները, ինչը կենսական է Հայաստանի գյուղական շրջանների զարգացման համար»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025