Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
acba logo
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՎԱՐԿԵՐ

Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում կաթիլային ոռոգման համակարգերը նախատեսվում է ներդնել բազմամյա տնկարկներով (պտղատու և խաղողի այգիներ, հատապտուղներ), բանջարանոցային և բոստանային մշակաբույսերով զբաղեցված տարածքներում՝ բացառությամբ ջերմատների և ջերմոցային տնտեսությունների

Hero image
Արժույթ
ՀՀ դրամ և արտարժույթ
Տևողություն
մինչև 48 ամիս
Վարկի առավելագույն գումար
Առանց սահմանափակման
Տրամադրվում է
ֆիզիկական և իրավաբանական անձանց

Տոկոսադրույք

Անվանական տոկոսադրույք

12.9-17.4%
10-12%
13.2-15.2%
14-20%

Փաստացի տոկոսադրույք

13.7%-18.87%
10.48%-12.69%
14.04%-16.32%
14.95%-21.96%
Currency image
Սուբսիդավորվող տոկոսադրույք

Սուբիդավորվող տոկոսադրույք 12%, 13%*կամ 14%** ՀՀ դրամով տրամադրվող վարկերի համար

Սուբիդավորվող տոկոսադրույք՝ 7%, 7%* կամ 8%** արտարժույթով տրամադրվող վարկերի համար


* Գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին՝ 18-35 տարեկանը չլրացած կամ 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց։ Վերոնշյալ տարիքային սահմանափակումները տարածվում են այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը չի գերազանցում սույն ենթակետով ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքը: Ընդ որում, նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի) փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է ծրագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը։


** ՀՀ կառավարության N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին:

Անհրաժեշտ տեղեկատվություն

  • ՀՀ Կառավարության կողմից տոկոսադրույքի սուբսիդավորում
  • Վարկի մարման ճկուն գրաֆիկ
  • Մինչև 5մլն ՀՀ դրամը առանց գրավային ապահովվածության վարկ ստանալու հնարավորություն
  • Մինչև 12 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված
  • Ջրային ռեսուրսների, ծախսերի և աշխատաժամանակի խնայողություն
  • Բերքատվության բարձրացում

Էջի վերջին թարմացում՝ 13.05.2026