Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
Դեպի հին կայք
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐ

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել ոչ ավանդական բարձր արժեք ապահովող, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրությունը։ Ծրագիրը կարգավորվում է ՀՀ Կառավարության 2021թ․-ի հունիսի 3-ին հաստատած N 927-Լ Որոշմամբ։

Hero image
Վարկի նվազագույն գումար

  • Բիզնես վարկերի դեպքում 150,000 ՀՀ դրամ կամ համարժեք այլ արտարժույթ
  • Գյուղատնտեսական վարկերի դեպքում 50,000 ՀՀ դրամ կամ համարժեք այլ արտարժույթ


Icon
Վարկի առավելագույն գումար

Պայմանավորված է հիմնվող մշակաբույսից և այգու մակերեսից

Icon
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Icon
Վարկի ժամկետ
24 ամիս

(ծնեբեկի դեպքում 60 ամիս)

Icon
Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ
12 ամիս

 (ծնեբեկի դեպքում 48 ամիս)

Icon
Տրամադրվում է

  • ֆիզիկական և իրավաբանական անձանց,
  • անհատ ձեռնարկատերերին

Icon
Սուբսիդավորվող տոկոսադրույք

Սուբիդավորվող տոկոսադրույք՝ 12% կամ 13%*,14%** ՀՀ դրամով տրամադրվող վարկերի համար

Սուբիդավորվող տոկոսադրույք՝ 7%, 7%*,8** արտարժույթով տրամադրվող վարկերի համար


* Գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին՝ 18-35 տարեկանը չլրացած կամ 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց։ Վերոնշյալ տարիքային սահմանափակումները տարածվում են այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը չի գերազանցում սույն ենթակետով ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքը: Ընդ որում, նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի) փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է ծրագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը։


** ՀՀ կառավարության N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին:

Icon

Անվանական տոկոսադրույք

Բիզնես վարկերի համար

12-17 %
7-13%
9-15%

Գյուղատնտեսական վարկերի համար

12.9-17.4%
10-12%
13.2-15.2%
Currency image

Փաստացի տոկոսադրույք

Բիզնես վարկերի համար

0-11.83%
0-7.3%
1-10.5%

Գյուղատնտեսական վարկերի համար

0-8.75%
2.02%-7.3%
5.33-10.7%
Ապահովվածություն
  • շարժական, անշարժ գույք, գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ, այլ գրավներ, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորություններ

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝

  • Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
  • Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
  • Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
  • 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
  • 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:
Icon

Անհրաժեշտ տեղեկատվություն

  • ՀՀ Կառավարության կողմից տոկոսադրույքի սուբսիդավորում, 
  • Վաղաժամ մարման տույժ/տուգանք, ինչպես նաև վարկի տրամադրման միջնորդավճար կամ այլ վճարներ սահմանված չեն։
Էջի վերջին թարմացում՝ 01.06.2026
Դիմել բանկի մասնաճյուղեր
Նոր պրոդուկտներից օգտվելու և համապատասխան գործարքներն իրականացնելու համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ բացառությամբ «Օպերա» եւ «Անի» մասնաճյուղերի: