Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
acba logo
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ ՎԱՐԿԵՐ

Եթե նպատակ ունես հիմնել ժամանակակից տեխնոլոգիաներով ինտենսիվ պտղատու կամ հատապտղային այգի, այս վարկային ծրագիրը կդառնա քո մեծ նպատակի վստահելի գործընկերը։

Hero image
Icon

Սուբսիդավորման ծրագիր

Սահմանամերձ համայնքների տնտեսվարողները, կոոպերատիվները, մարտական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած քաղաքացիներն ու երիտասարդ ֆերմերները կարող են օգտվել լրիվ կամ մասնակի սուբսիդավորումից։

Icon

Մայր գումարի 5 տարվա արտոնյալ ժամկետ

Առաջին հինգ տարիներին վճարում ես միայն տոկոսները՝ հարմարեցնելով ֆինանսական գործառույթներդ բերքի ցիկլին։

Icon

Մինչև 96 ամսվա մարման ժամկետ

Ներդրումն իրականացրու առանց շտապելու․ վարկի մարման տևողությունը մինչև 8 տարի է՝ ճկուն պայմաններով։

Սուբսիդավորվող տոկոսադրույք

7% , 8% կամ 10%

«Սուբիդավորվող տոկոսադրույք՝ 7% , 8%*կամ 10%**, ՀՀ դրամով տրամադրվող վարկերի համար»,

«Սուբիդավորվող տոկոսադրույք՝ 3% 4%*կամ 6%** արտարժույթով տրամադրվող վարկերի համար»:


Գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին՝ 18-35 տարեկանը չլրացած կամ 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց։ Վերոնշյալ տարիքային սահմանափակումները տարածվում են այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը չի գերազանցում սույն ենթակետով ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքը: Ընդ որում, նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի) փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է ծրագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը։


** ՀՀ կառավարության N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին:

Սա տարածվում է այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը չի գերազանցում սույն ենթակետով ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքը: Ընդ որում, նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է ծրագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի) փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է ծրագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը։
Secure
Արժույթ
ՀՀ դրամ և արտարժույթ
Icon
Տևողություն
96 ամիս
Icon
Տրամադրվում է
ֆիզիկական և իրավաբանական անձանց
Icon

Տոկոսադրույք

Անվանական տոկոսադրույք

12.9-17.4%
10-12%
13.2-15.2%
14-20%

Փաստացի տոկոսադրույք

13,7%-18,87%
10,48%-12,69%
14,03-16,31%
12,71%-21,99%
Currency image
Ապահովվածություն

  • շարժական, անշարժ գույք, գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ, այլ գրավներ, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորություններ
  • Վարկ/գրավ պահանջվող հարաբերակցությունը կազմում է առավելագույնը 70%:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝

  • Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
  • Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
  • Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
  • 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
  • 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ

  • Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
  • Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Icon

Անհրաժեշտ տեղեկատվություն

Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում գյուղատնտեսական կոոպերատիվներին և անհատ ձեռնարկատերերին: Ծրագրի շրջանակներում ինտենսիվ այգիների և հատապտղանոցների հիմնման աշխատանքները պետք է իրականցվի մասնագիտացված կազմակերպության կողմից, որը կիրականացնի Ծրագրի պահանջներին համապատասխան այգեհիմնման, կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան ցանցային համակարգերի ներդրման (մոնտաժման) աշխատանքները, առնվազն մեկ տարի կմատուցի անվճար խորհրդատվություն կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան ցանցային համակարգերի օգտագործման և սպասարկման ուղղությամբ, կիրականացնի երաշխիքային սպասարկում՝ առնվազն մեկ տարի ժամկետով:

Էջի վերջին թարմացում՝ 13.05.2026