Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
Դեպի հին կայք
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագրի նպատակն է նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը և գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Ծրագիրը կարգավորվում է ՀՀ Կառավարության 2023թ․-ի հուլիսի 27-ին հաստատած N 1284-Լ Որոշմամբ

Hero image
Վարկի նվազագույն գումար

  • Բիզնես վարկերի դեպքում 150,000 ՀՀ դրամ կամ համարժեք այլ արտարժույթ 
  • Գյուղատնտեսական վարկերի դեպքում 50,000 ՀՀ դրամ կամ համարժեք այլ արտարժույթ

Icon
Վարկի առավելագույն գումար
15 մլրդ ՀՀ դրամ
Icon
Արժույթ
ՀՀ դրամ
Icon
Վարկի ժամկետ
96 ամիս
Icon
Մայր գումարի և տոկոսադրույքի մարման արտոնյալ ժամկետ
մինչև 12 ամիս

Մայր գումարի և տոկոսադրույքի վճարման դադարի շրջան՝

տարեկան մինչև 3 ամիս

Icon
Տրամադրվում է

Իրավաբանական և ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերն, ովքեր նույն հողամասի վրա նույն աշխատանքներ իրականացնելու համար չեն օգտվել այլ պետական ագրոպարենային սուբսիդավորման ծրագրերից։

Icon
Սուբսիդավորվող տոկոսադրույք

• 8% տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ (ներառյալ) ՀՀ դրամ գումարի դեպքում
• 7% տրամադրվող վարկի 3 մլրդ դրամից ավել մինչև 9 մլրդ (ներառյալ) ՀՀ դրամ գումարի դեպքում
• 6% տրամադրվող վարկի 9 մլրդ դրամից ավել մինչև 15 մլրդ (ներառյալ) ՀՀ դրամ գումարի դեպքում


Գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին` 18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին ինչպես նաև այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը համապատասխանում է վերոնշված ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքին՝


• 9% տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ (ներառյալ) ՀՀ դրամ գումարի դեպքում

• 8% տրամադրվող վարկի 3 մլրդ դրամից ավել մինչև 9 մլրդ (ներառյալ) ՀՀ դրամ գումարի դեպքում

• 7% տրամադրվող վարկի 9 մլրդ դրամից ավել մինչև 15 մլրդ (ներառյալ) ՀՀ դրամ գումարի դեպքում

Icon

Անվանական տոկոսադրույք

Բիզնես վարկերի համար

12-17 %

Գյուղատնտեսական վարկերի համար

12.9-17.4%
Currency image

Փաստացի տոկոսադրույք

Բիզնես վարկերի համար

4.32-11.8%

Գյուղատնտեսական վարկերի համար

5.27-12,33%
Ապահովվածություն

  • շարժական, անշարժ գույք, գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ, այլ գրավներ, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորություններ

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝

  • Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
  • Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
  • Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
  • 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
  • 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ

  • Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
  • Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Անհրաժեշտ տեղեկատվություն

  • ՀՀ Կառավարության կողմից տոկոսադրույքի սուբսիդավորում։
  • Վաղաժամ մարման տույժ/տուգանք սահմանված չէ։
Էջի վերջին թարմացում՝ 01.06.2026
Դիմել բանկի մասնաճյուղեր
Նոր պրոդուկտներից օգտվելու և համապատասխան գործարքներն իրականացնելու համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ բացառությամբ «Օպերա» եւ «Անի» մասնաճյուղերի: