Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
Դեպի հին կայք
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով: Ծրագիրը կարգավորվում է ՀՀ Կառավարության 2024թ․-ի օգոստոսի 22-ին հաստատած N 1392-Լ Որոշմամբ։

Hero image
Վարկի նվազագույն գումար
50,000 ՀՀ դրամ
Icon
Վարկի առավելագույն հանրագումար
մինչև 1,1 մլրդ ՀՀ դրամ
Icon
Արժույթ
ՀՀ դրամ
Icon
Վարկի ժամկետ
մինչև 60 ամիս
Icon
Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ
մինչև 18 ամիս
Icon
Տրամադրվում է
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին
Icon
Սուբսիդավորվող տոկոսադրույք
14%
Icon

Տոկոսադրույք

Անվանական տոկոսադրույք

14%

Փաստացի տոկոսադրույք

0%
Currency image
Ապահովվածություն
  • Շարժական, անշարժ գույք, գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ, այլ գրավներ, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորություններ

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝

  • Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
  • Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
  • Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
  • 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
  • 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ

  • Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
  • Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Icon

Անհրաժեշտ տեղեկատվություն

  • ՀՀ Կառավարության կողմից տոկոսադրույքի սուբսիդավորում
  • Վաղաժամ մարման տույժ/տուգանք, ինչպես նաև վարկի տրամադրման միջնորդավճար կամ այլ վճարներ սահմանված չեն։
Էջի վերջին թարմացում՝ 02.07.2026