Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՎԱՐԿ

ԳՐԱՎՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿ

Ակբա բանկի գրավով գյուղատնտեսական վարկերը նախատեսված են ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ներդրումների համար՝ առանց առավելագույն գումարի սահմանաչափի։

Icon

Մատչելի տոկոսադրույք

Վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է 12.9%-ից՝ կախված արժույթից

Icon

Մարման երկար ժամկետ

Մարման ժամկետը մինչև 84 ամիս է։ Կարող ես պլանավորել մարման հարմար գրաֆիկ։

Icon

Վաղաժամկետ մարում՝ առանց տույժի

Մինչև 5 մլն ՀՀ դրամ վարկի դեպքում կարող ես վաղաժամկետ մարում կատարել՝ առանց տույժերի։

Վարկի գումար
սկսած 50,000 ՀՀ դրամից
Icon
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի
Icon
Տևողություն
6 - 84 ամիս
Icon
Տրամադրվում է
ֆիզիկական և իրավաբանական անձանց
Icon

Տոկոսադրույք

Անվանական տոկոսադրույք

12.9-17.4%
10-12%
13.2-15.2%
14-20%

Փաստացի տոկոսադրույք

14.08-21.20%
10.83-14,87%
14.40-18.59%
17.8%-22.4%
Currency image
Ապահովվածություն

  • Անշարժ գույք, հող, այգիներ, տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական և այլ նշանակության տեխնիկա, սարքավորումներ, խոշոր եղջերավոր անասուններ (մայրական կազմ), այլ գրավներ:
  • Վարկ/գրավ պահանջվող հարաբերակցությունը կազմում է առավելագույնը 70%:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝


Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:  Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:  Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:  7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:  1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:  Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ.

Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:  Վարկառուից հետ ստանալ Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Icon

Անհրաժեշտ տեղեկատվություն

Ֆիզիկական անձանց դեպքում

  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող, օրենսդրությամբ սահմանված փաստաթղթի պատճենը կամ պետական ռեգիստր վարող մարմնի կողմից հանրային ծառայությունների համարանիշ ստանալու կամ չստանալու վերաբերյալ տրվող տեղեկանքի բնօրինակը
  • Որպես վարկի ապահովման միջոց՝ հաճախորդի կողմից առաջարկվող գրավի սեփականութունը հաստատող փաստաթղթեր
  • Երաշխավորների և/կամ գրավատուների անձնագրերի պատճեններ
  • Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ
  • Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր

Իրավաբանական անձանց դեպքում

  • Հիմնադիրների, տնօրենի և գլխավոր հաշվապահի անձը հաստատող փաստաթուղթ
  • Գործունեության տարածքի/ների սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր
  • Լիցենզիա (լիցենզավորված գործունեության դեպքում)
  • Տեղեկանք հարկային տեսչությունից պարտավորությունների վերաբերյալ
  • Էլեկտրոնային եղանակով հարկային տեսչություն ներկայացված վերջին 1 տարվա հաշվետվությունները և հաշվետվություններն ընդունված լինելու վերաբերյալ ծանուցում
  • Իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (ներդիրներով) և ՀՎՀՀ-ի պատճեն (ըստ անհրաժեշտության)1
  • Տեղեկանք իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրից1,2,3
  • Իրավաբանական անձանց կանոնադրության պատճեն1
  • Իրավասու մարմնի (ընդհանուր ժողովի) որոշումը վարկ վերցնելու վերաբերյալ
  • Երաշխավորի(ներ)ի անձնագրի(րեր)ի պատճեն(ներ)
  • Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ
  • Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր

1Փաստաթղթերը պահանջվում են, եթե ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում տվյալները կամ փաստաթղթերը բացակայում են կամ սխալ են:

2Տեղեկանքը կարելի է ստանալ Բանկից կամ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունից, ընդ որում` իրավաբանական անձ հաճախորդների կողմից տեղեկանքի ներկայացումը պարտադիր է, իսկ անհատ ձեռնարկատեր հաճախորդների կողմից պարտադիր է իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականը իր ներդիրներով չներկայացնելու դեպքում:

3Կարող է ներկայացվել Բանկի կողմից վարկը տրամադրելու վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո:

Գրավով գյուղատնտեսական վարկի հայտ

Խնդրում ենք հայտը լրացնել հայատառ
Picture
Վարկի մարման
ճկուն գրաֆիկ
Առանց
թաքնված վճարների
Որոշումների կայացման
ճկուն մեխանիզմներ
Հայտի շարունակությունը լրացնելու համար սեղմել «Շարունակել» կոճակը
Էջի վերջին թարմացում՝ 10.03.2026