Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՎԱՐԿ

ՎԱՐԿԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Բանկը տրամադրում է ագրոպարենային ոլորտում հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով վարկեր: Վարկերը կարող են տրամադրվել ՀՀ ամբողջ տարածքում և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց:

Hero image
Արժույթ
ՀՀ դրամ
Icon
Տևողություն
24-60 ամիս
Icon
Տոկոսադրույք

Անվանական տոկոսադրույք՝ 13%

Փաստացի տոկոսադրույք՝ 13.81%

Icon
Տրամադրվում է
ֆիզիկական և իրավաբանական անձանց
Icon
Ապահովվածություն

Անշարժ գույք, հող, այգիներ, տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական և այլ նշանակության տեխնիկա, սարքավորումներ, խոշոր եղջերավոր անասուններ (մայրական կազմ), ոսկի, այլ գրավներ: Վարկ/գրավ պահանջվող հարաբերակցությունը կազմում է առավելագույնը 70%:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝
Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից: Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ: Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով: 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին: 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ: Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին: Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Icon

Անհրաժեշտ տեղեկատվություն

Ֆիզիկական անձանց դեպքում

  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող, օրենսդրությամբ սահմանված փաստաթղթի պատճենը կամ պետական ռեգիստր վարող մարմնի կողմից հանրային ծառայությունների համարանիշ ստանալու կամ չստանալու վերաբերյալ տրվող տեղեկանքի բնօրինակը
  • Որպես վարկի ապահովման միջոց՝ հաճախորդի կողմից առաջարկվող գրավի սեփականութունը հաստատող փաստաթղթեր
  • Երաշխավորների և/կամ գրավատուների անձնագրերի պատճեններ
  • Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ
  • Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր

Իրավաբանական անձանց դեպքում

  • Հիմնադիրների, տնօրենի և գլխավոր հաշվապահի անձը հաստատող փաստաթուղթ
  • Գործունեության տարածքի(ների) սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր
  • Լիցենզիա (լիցենզավորված գործունեության դեպքում)
  • Տեղեկանք հարկային տեսչությունից պարտավորությունների վերաբերյալ
  • Էլեկտրոնային եղանակով հարկային տեսչություն ներկայացված վերջին 1 տարվա հաշվետվությունները և հաշվետվություններն ընդունված լինելու վերաբերյալ ծանուցում
  • Իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (ներդիրներով) և ՀՎՀՀ-ի պատճեն (ըստ անհրաժեշտության)1
  • Տեղեկանք իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրից1,2,3
  • Իրավաբանական անձանց կանոնադրության պատճեն1
  • Իրավասու մարմնի (ընդհանուր ժողովի) որոշումը վարկ վերցնելու վերաբերյալ
  • Երաշխավորի(ների) անձնագրի(րերի) պատճեն(ներ)
  • Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ
  • Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր


Փաստաթղթերը պահանջվում են, եթե ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում տվյալները կամ փաստաթղթերը բացակայում են կամ սխալ են:

Տեղեկանքը կարելի է ստանալ Բանկից կամ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունից, ընդ որում` իրավաբանական անձ հաճախորդների կողմից տեղեկանքի ներկայացումը պարտադիր է, իսկ անհատ ձեռնարկատեր հաճախորդների կողմից պարտադիր է իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականը իր ներդիրներով չներկայացնելու դեպքում:

Կարող է ներկայացվել Բանկի կողմից վարկը տրամադրելու վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո:

Էջի վերջին թարմացում՝ 17.02.2026