Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ

Ակբա բանկի գյուղատնտեսական վարկային գծերը տրամադրվում են արագ և առանց թաքնված վճարների։

Icon

Վճարիր միայն օգտագործած գումարի համար

Տոկոսագումարները հաշվարկվում են միայն վարկային գծից օգտագործած գումարի հիման վրա։

Icon

Առանց գրավի կամ միայն երաշխավորությամբ

Վարկը կարող է տրամադրվել առանց երաշխավորի կամ միայն երաշխավորությամբ՝ կախված քո նախապատվությունից։

Icon

Բացառիկ առաջարկ գյուղատնտեսների համար

Հայաստանում նմանատիպ պայմաններով գյուղատնտեսական վարկային պրոդուկտը բացառիկ է։

Արժույթ
ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար
Icon
Վարկի գումար
50,000-1,000,000 ՀՀ դրամ կամ 100-2,000 ԱՄՆ դոլար
Icon
Տևողություն
36 ամիս
Icon
Պարտադիր մարումներ
30% տարեկան
Icon
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
0%
Icon
Տրամադրվում է
ֆիզիկական անձանց
Icon

Տոկոսադրույք

Անվանական տոկոսադրույք

15.9-17.9%
13.9-16.9%

Փաստացի տոկոսադրույք

19.2%
17.2%
Currency image
Ապահովվածությունը

  • Առանց գրավի կամ 1-3 անձանց երաշխավորությամբ

    ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝

  • Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
  • Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
  • Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
  • 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
  • 1 օր առաջ հիշեցում է ուղաևվելու առկա պարտավորության վերաբերյալ:
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

    ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ.

  • Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
  • Վարկառուից հետ ստանալ Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Icon

Անհրաժեշտ տեղեկատվություն

Ֆիզիկական անձանց համար

  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող, օրենսդրությամբ սահմանված փաստաթղթի պատճենը կամ պետական ռեգիստր վարող մարմնի կողմից հանրային ծառայությունների համարանիշ ստանալու կամ չստանալու վերաբերյալ տրվող տեղեկանքի բնօրինակը
  • Երաշխավորների և/կամ գրավատուների անձնագրերի պատճեններ
  • Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ
  • Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր

 

Էջի վերջին թարմացում՝ 10.03.2026