Loading...
Media image

Ակցիա մինչև դեկտեմբերի 31-ը՝ Ria Money Transfer համակարգի հետ համատեղ

Սույն թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Ria Money Transfer համակարգի հետ անցկացվում է hամատեղ ակցիա միջազգային արագ դրամական փոխանցումների գծով:

Ակցիայի շրջանակներում.

  • Ֆրանսիայից դեպի Բանկի մասնաճյուղեր իրականացվող դրամական փոխանցումների համար կգործեն հատուկ սակագներ:
  • Հայաստանից դեպի Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Վրաստան եւ Մոլդովա ուղարկվող փոխանցումները կիրականացվեն 1% միջնորդավճարով՝ նախկին 1.5-2.5%-ի փոխարեն:
  • Յուրաքանչյուր ամսվա արդյունքներով մեկական հաճախորդ, ով կընտրվի  Ria Money համակարգի կողմից՝ պատահականության սկզբունքով, կստանա դրամական պարգև:
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգով փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` Ria Money Transfer


Նշենք, որ այսօր «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ- սպասարկում է Anelik, MoneyGram, Unistream, Converse Transfer, Intelexpress և XpressMoney միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերը, որոնցով տարբեր աշխարհագրությամբ իրականացվում են գործարքներ ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:

Դրամական փոխանցումը ստանալու գործընթացն ավելի պարզեցնելու համար կարելի է օգտվել ACBA Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու` Բանկի թողարկած բոլոր տիպի քարտերի միջոցով, զանգահարելով 010 31 88 88 հեռախոսահամարով:


Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025