2014թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով, ՀՀ բանկային համակարգի խոշորագույն հարկատուն է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, որը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 16-րդ տեղը: Բանկի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2 703 592,5 հազ. դրամ: