
Օգոստոսի 12-ին, ժամը 18:00-ին, մայրաքաղաքի Անգլիական այգում երիտասարդները միասին նշելու են Երիտասարդության միջազգային օրը՝ բացահայտելով և աջակցելով միմյանց։ Միջոցառումը կազմակերպվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Տոնական միջոցառումը ներառելու է երիտասարդական ԷՔՍՊՈ, երիտասարդական հանրային ելույթներ և համերգ՝ հանրահայտ «The Beautified Project» ռոք խմբի և DJ Beatman-ի կատարմամբ։
Ինչպես նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից կազմակերպվելու է աշխատանքի տոնավաճառ ՝ բանկում աշխատել ցանկացող երիտասարդների համար: