Loading...
Media image

Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի ուսանողների այցն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

Հոկտեմբերի 21-ից 28-ը Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի Կառավարման, Ֆինանսների և Մարքեթինգի ֆակուլտետների 3-րդ կուրսի ուսանողների հինգ խումբ «Անհատական և մասնագիտական նախագիծ» առարկայի շրջանակում այցելեց ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ:


Այցի ընթացքում ուսանողների համար կազմակերպվեցին դասընթացներ, և Բանկի աշխատակիցները փորձեցին իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցել ուսանողներին, ինչպես նաև պատասխանել ոլորտի վերաբերյալ ուսանողների կողմից բարձրացված հարցադրումներին և մասնագիտական կողմորոշման վերաբերյալ հարցերին:

 Բանկում նրանք հանդիպումներ ունեցան Գլխավոր գործադիր տնօրենի, Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի, ՄՌ ուսուցման և զարգացման բաժնի պետի,  Մարքեթինգի վարչության պետի, Մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի պետի և Ֆինանսական վերլուծությունների, պլանավորման և վերահսկողության բաժնի պետի հետ:


Գլխավոր գործադիր տնօրենը ողջունեց ուսանողներին և նշեց, որ Բանկն ունի երիտասարդ մասնագետների կարիք: Նա նաև ներկայացրեց բանկային համակարգի խնդիրները, տնտեսության մեջ բանկային համակարգի դերը, ինչպես նաև որպես գործատու խոսեց ոլորտի գրավչության մասին:

Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետը, ողջունելով նմանատիպ փոխշահավետ հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնությունը  և անդրադառնալով Ֆրանսիական համալսարանի հետ երկարատև համագործակցությանը՝ նշեց, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտները և ուսանողները յուրաքանչյուր տարի համալրում են Բանկի տաղանդավոր աշխատակիցների շարքերը: Նրանք դրսևորում են իրենց որպես պատրաստված, ճկուն, նախաձեռնող և խելացի մասնագետներ:


Ուսանողներին ներկայացվեց Բանկի առաքելությունը, կորպորատիվ արժեքները, պատմությունը, կառուցվածքը, անվանման և լոգոյի ստեղծման պատմությունը, կարգախոսը, մասնաճյուղերն ու Բանկի ֆինանսական ցուցանիշները:

Մարքեթինգի վարչությունը և Ֆինանսական վերլուծությունների, պլանավորման և վերահսկողության բաժինը ներկայացրեցին իրենց հիմնական գործունեությունը և թիմը համալրելու համար անհրաժեշտ մասնագիտական հմտությունները:

Վերջում ուսանողներին ներկայացվեցին նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում աշխատանքի ընդունման գործընթացը, աշխատանքի ընդունման ձևաթղթի լրացման և աշխատանքի ընդունման հարցազրույցներին ներկայանալու կարգերը:

Այցի ավարտին ուսանողները շրջայց կատարեցին Բանկի Կենտրոնական գրասենյակում, ծանոթացան աշխատակիցների աշխատանքային պայմաններին և հանդիպեցին ՀՖՀՀ նախկին  շրջանավարտներին:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025