Loading...
Media image

Արևային ջրատաքացուցիչներ «Օրրան» Հ/Կ Վանաձոր մասնաճյուղում

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Օրրան բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ: Տեղադրված  արևային ջրատաքացուցիչների շնորհիվ հարյուրավոր երեխաներ և տարեցներ  այսուհետև կունենան մշտական տաք ջուր:

Բարեգործական այս քայլը բանկի առաջնային ծրագրերից է: Բանկը ոչ միայն  տեղադրել է արևային ջրատաքացուցիչները, այլև դրանք  տեղադրած  «Շտիգեն» ընկերության միջոցով իրականացնելու է տեխնիկական սպասարկում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ համար արևային ջրատաքացուցիչների տեղադրուման ծրագիրը առաջինը չէր: Բանկը անցյալ տարի է սկսել երեխաների համար նախատեսված հաստատություններում արևային ջարատաքացուցիչների տեղադրումը և արդեն հասցրել է հոգալ 6 սահմանամերձ գյուղերի մանկապարտեզների և Կոշի վերականգնողական կենտրոնի տաք ջրի հարցը:

Բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղ են հաճախում սոցիալապես անապահով ընտանիքների 6-16 տարեկան 101 երեխա  և 30 տարեց, գործում է 5 խմբակ:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025