
Ակբա բանկի կողմից տեղաբաշխվող պարտատոմսերը այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև acba digital-ի միջոցով:
acba digital-ի «Ներդրումներ» բաժնում ընտրելով «Արժեթղթերի շուկա» ենթաբաժնի «Առաջնային շուկա» կոճակը, ներդրում կատարողը կտեղեկանա բանկի կողմից առաջնային շուկայում տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի հիմնական պայմանների մասին։
Գործընթացն իրականացվում է 24/7 սկզբունքով, ինչը նշանակում է, որ պարտատոմսի գնումը հնարավոր կլինի իրականացնել նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին։
Ավելին կարող եք իմանալ հետևյալ հղմամբ:
«Ֆիզիկականանձանցբանկայինավանդներիհատուցումըերաշխավորելումասին» ՀՀօրենքիհամաձայն՝բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվածեն «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: