Loading...
Media image

Բանկը և Visa ընկերությունը հայտարարեցին Հայաստանում Visa payWave քարտերի թողարկման և սպասարկման մեկնարկը


Բանկը և Visa ընկերությունը հայտարարեցին Հայաստանում Visa payWave քարտերի թողարկման և սպասարկման մեկնարկը: Բանկն այսուհետ առաջարկելու է Visa payWave առանց կոնտակտի ինովացիոն քարտային պրոդուկտների շարք. Visa Student, Visa Classic և Visa Gold տեսակի քարտեր:

Visa payWave քարտերի միջոցով հնարավոր է վճարումն իրականացնել առանց քարտը սպասարկողին փոխանցելու՝ ուղղակի քարտը մոտեցնելով սպասարկման տերմինալին, հաճախորդներին առաջարկելով էլ ավելի հարմար, անվտանգ, հեշտ և արագ վճարումներ կատարելու հնարավորություն: Բացի այդ, մինչև 10,000 ՀՀ դրամի գործարքների դեպքում կարիք չկա ստորագրել անդորրագիրը կամ մուտքագրել PIN կոդը:

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջին առանց կոնտակտի տերմինալները տեղադրել է «Երևան Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնում, որտեղ առևտրի կետերի մեծամասնությունն արդեն իսկ սպասարկում են Visa payWave տեսակի քարտեր: 2015 թվականի ընթացքում Բանկը նախատեսում է տեղադրել մոտ 150 առանց կոնտակտի քարտերի սպասարկման տերմինալներ:

Առանց կոնտակտի քարտեր սպասարկող առևտրի և սպասարկման կետերի POS տերմինալներն ունեն հետևյալ տարբերանշանը  , որը նաև առկա է բոլոր Visa payWave տեսակի քարտերի վրա: Հաճախորդների արագ սպասարկումը շահավետ է նաև առևտրի և սպասարկման կետերի համար, քանի որ Visa payWave տեխնոլոգիայի կիրառմամբ նվազում են հերթերը և ավելանում է սպասարկված հաճախորդների թիվը:

 

 Նոր առանց կոնտակտի քարտերի շնորհանդեսը տեղի ունեցավ «Երևան Մոլում», որտեղ հայտարարվեց ակցիա Բանկի բոլոր Visa payWave քարտերի քարտապանների համար: Ս.թ. հունիսի 15-ից օգոստոսի 31-ը Բանկն առաջարկում է 50% cashback Visa payWave քարտերով մինչև 20,000 ՀՀ դրամ իրականացված առաջին առանց կոնտակտի վճարային գործառնության դիմաց: Բոլոր Visa Student, Visa Classic և Visa Gold քարտերի քարտապանները կարող են անվճար փոխարինել իրենց գործող Visa քարտերը Visa payWave քարտերով մինչև ս.թ. հունիսի 30-ը ներառյալ: 



«Դեռևս 2009 թ.-ին Բանկի կողմից թողարկվեցին Հայաստանում առաջին չիպային Visa քարտերը, իսկ այժմ մենք հպարտ ենք ներկայացնել Visa payWave քարտերը՝ վճարային քարտերի տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակը» - ասաց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը - « Արագ զարգացող աշխարհում նորամուծությունները  կոչված են բարելավելու և դյուրին դարձնելու  մարդկանց առօրյան: Ուստի, թողարկելով  Visa payWave քարտերը, մեր նպատակն է կրճատել քարտով վճարումներ կատարելու համար անհրաժեշտ  ժամանակահատվածը: Այս տարի մենք ծրագրում ենք մեծ թվով առանց կոնտակտի քարտերի սպասարկման տերմինալներ տեղադրել Երևանում և շարունակաբար զարգացնելու ենք շուկայի այս սեգմենտը:

 

 Ներկայումս հաճախորդներն սովորաբար օգտագործում են քարտերը միջինից  բարձր գումարների վճարումներ կատարելու համար, մինչդեռ առօրյա գնումներ կատարելու ժամանակ երբ վճարվելիք գումարի չափը մեծ չէ գերակշռում են կանխիկ դրամով վճարումները: Visa payWave-ի նպատակն է փոխել այս մոտեցումը՝ քարտը դարձնելով նախընտրելի առօրյա վճարային գործիք»-նշել է Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:



Իրինա Կամխաձեն` Visa ընկերության կովկասյան տարածաշրջանի ղեկավարը, իր խոսքում նշեց.

«Visa ընկերությունը մշտապես ձգտում է սպառողին առաջարկել վճարումներ իրականացնելու տեխնոլոգիապես ժամանակակից տարբերակներ, ինչպես նաև խթանում է անկանխիկ վճարումների իրականացումը: Մեր փորձը ցույց է տալիս, որ Visa payWave ոչ կոնտակտային վճարումների համակարգը կարող է օգնել, որպեսզի շուկայում անկանխիկ վճարումներն էլ ավելի մեծ տարածում գտնեն, քանի որ այս տեխնոլոգիան հանդիսանում է վճարման նոր եղանակ, որը շատ արագ է, հեշտ և հարմար, որն էլ հաճախորդներին ստիպում է ավելի հաճախ օգտվել Visa payWave քարտերից՝ ի համեմատ ավանդական մագնիսական կամ չիպային համակարգով  թողարկված քարտերի: Մենք հուսով ենք, որ Visa payWave-ով քարտային վճարումներ կիրականացվեն մանրածախ առևտրի այնպիսի ոլորտներում, որտեղ դեռ գերակայում է կանխիկ եղանակով վճարումները, օրինակ՝ մինիմարկետներ, հիպերմարկետներ, բենզալցակայաններ, արագ սննդի կետեր, առևտրի կենտրոններ և տաքսի ծառայություններ»:

Visa առանց կոնտակտի քարտեր թողարկելու և վերջիններիս համար սպասարկման ցանց ստեղծելու և զարգացնելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ համագործակցում է ֆրանսիական «Oberthur Technologies» և «Ingenico» հանրաճանաչ ընկերությունների հետ: Visa payWave քարտ պատվիրելու համար այցելեք հետևյալ հղումով` Visa payWave քարտեր

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025