Loading...
Media image

Բանկը գործարկել է «Բաղրամյան» մասնաճյուղը


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է թվով 59-րդ մասնաճյուղը, որը գտնվում է Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի Երևանյան 10/1 հասցեում: Բանկի «Բաղրամյան» մասնաճյուղը Արմավիրի մարզում գործող մասնաճյուղերից 4-րդն է:
Նոր գործարկված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով և տրամադրելու է բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, իսկ շնորհիվ աշխարհագրական դիրքի՝ այն կկարողանա սպասարկել ոչ միայն Արմավիրի, այլև Արագածոտնի մարզի մի շարք համայնքների:

Մինչև  ս.թ. մարտի 31-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նորաբաց «Բաղրամյան» մասնաճյուղում  կգործեն ՀԱՏՈՒԿ ՍԱԿԱԳՆԵՐ. մի շարք պրոդուկտների համար: Ակցիայի մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք  բանկի նորաբաց մասնաճյուղ կամ զանգահարե՛ք 010 31 88 88 հեռախոսահամարով:

Մասնաճյուղում կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ՝  կոմունալ վճարումներ (էլեկտրաէներգիա, գազ և գազի սպասարկում,  ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:

 

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025