Ս.թ. հոկտեմբերի 10-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Արմենիա» մասնաճյուղում տեղի ունեցավ բանկի կողմից նախապես հայտարարված #MYAMEXCARD մրցույթի խաղարկությունը: Մրցույթն իրականացվում էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկված American Express քարտերի քարտատերերի շրջանում և հնարավորություն էր ընձեռում հուլիսի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ American Express քարտերի միջոցով վճարային գործարքներ կատարած և #myamexcard գլխագրով տվյալ առևտրի կետում American Еxpress տարբերանշանի կամ American Еxpress քարտի նկարը Facebook սոցիալական ցանցում հրապարակած (Public post) հաճախորդներին և այդ ֆեյսբուքյան գրառումները սոցիալական ցանցում տարածած (Share) օգտատերերին շահել 5 հատ iPhone 7 բջջային հեռախոս:
Ինչպես նախապես հայտարարվել էր, խաղարկությունը իրականացվեց պատահականության սկզբունքով:
Շահած Քարտատերերն են՝
Նաիրա Բարսեղյան /օգտատեր՝ Naira Barseghyan/ քարտի վերջին թվերն են` *7640,
Լուսինե Մնացականյան /օգտատեր՝ Lusine Mnacakanyan/ քարտի վերջին թվերն են՝ *4742,
Էմմա Հարությունյան /օգտատեր՝ Emi Harutyunyan/ քարտի վերջին թվերն են՝ *6311,
Անահիտ Գևորգյան /օգտատեր՝ Anahit Gevorgyan/ քարտի վերջին թվերն են՝ *8472,
Արման Առաքելյան /օգտատեր՝ Arman Arakelyan/ քարտերի վերջին թվերն են` *7441 և *9330:
Խաղարկության հաղթողները իրենց մրցանակները կարող են ստանալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Գլխամասային գրասենյակից Արամի 82-84 հասցեով:
Սիրով սպասում ենք Ձեզ: