Loading...
Media image

Բիզնեսում, ինչպես պատերազմում. փոքր մարտեր հաղթելով՝ առաջ ես գնում

Հայաստանի տարբեր անկյուններում աշխատող 27 մեղվապահի միավորում է Honey.am-ը: Բրենդ, որը ստեղծեց Ջորջ Տաբակյանը, երբ  Լիբանանից վերջնական Հայաստան վերադարձավ։ Honey.am-ը մթերում է հայկական  մեղրն ու  ներկայացնում տեղական ու միջազգային շուկաներում:


Այժմ ընկերության հետ աշխատում են Արփի լճի, Բերքաբերի, Քարվաճառի, Շամշադինի, Ուրցասարի ու Հայթաղի տարածքում գործող մեղվապահները: Բոլորն էլ սահմանամերձ կամ ազատագրված տարածքներից են:

 
«Հայաստանում մոտ 20 տեսակի մեղր կա՝ արտադրված տարբեր ծաղիկների ու ծառերի նեկտարներից: Ես չեմ ուզում ասել, թե մեր մեղրը աշխարհում ամենալավն է, բայց որակով այն ամենաբարձր մեղրերից մեկն է: Ուղղակի պետք է այն ճիշտ ներկայացնել աշխարհին, որ դրսի հաճախորդը, օրինակ՝ եվրոպացին կամ ամերիկացին, այդ մեղրի արժեքը հասկանա, որ այն բնական է, ոչ մի բան խառնված չէ: Շուկայի  ուսումնասիրության համար մենք մեր գործընկերների՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ու NABU-ի հետ գնացել ենք Գերմանիա,  եղել  ցուցահանդեսներում, որպեսզի ավելի լավ հասկանանք միջազգային շուկայի պահանջները, թե ինչ պետք է անենք այնտեղ ներկայացված լինելու համար: Բիզնեսը կենդանի օրգան է, պետք է միշտ զարգանա ու առաջ գնա: Պատերազմի նման է՝ փոքր մարտեր հաղթելով առաջ ես գնում»,- նշում  է Ջորջ Տաբակյանը:


Honey.am-ը 2015թ.-ից օրգանական է: Ընկերությունը մասնակցելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության  (NABU) «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» համատեղ ծրագրին՝ ստացել է օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ։

 

Մանրամասն՝ տեսանյութում:


Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025