Loading...
Media image

Գյումրիում նոր հասցեում կգործի Ակբա բանկի «Շիրակ» մասնաճյուղը

Ակբա բանկի նոր ու ժամանակակից լուծումներով հագեցած «Շիրակ» մասնաճյուղը Գյումրիում այսուհետ կգործի նոր՝ Աբովյան 256 հասցեում (Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կողքին)։

Նոր հասցեում գործող «Շիրակ» մասնաճյուղում Ակբա բանկն իր բոլոր հաճախորդներին և գործընկերներին կտրամադրի բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները։

«Նոր հասցեում գործող «Շիրակ» մասնաճյուղում հաճախորդների սպասարկման պայմաններն ավելի են բարելավվել, հաշվի ենք առել հաճախորդների պահանջները և շեշտը դրել ենք սպասարկման որակի մակարդակի բարձրացման վրա։ Կարծում եմ, որ Գյումրիում տեղի ունեցող բոլոր  դրական փոփոխությունների կողքին այստեղ բանկային ծառայությունների կարիքն ավելանալու է, և մենք պատրաստ ենք մեր աշխատանքով նպաստել Գյումրիի զարգացմանը»,-  նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Շիրակ» մասնաճյուղը գործելու է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:30-17:30-ը (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:30-16:30):

Էջի վերջին թարմացում՝ 04.09.2025
Դիմել բանկի մասնաճյուղեր
Նոր պրոդուկտներից օգտվելու և համապատասխան գործարքներն իրականացնելու համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ բացառությամբ «Օպերա» եւ «Անի» մասնաճյուղերի: