Loading...
Media image

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ արագ շախմատի ֆինանսաբանկային առաջնության հաղթող

Փետրվարի 28-ին Երևանում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ ՀՀ Ֆինանսաբանկային ընկերությունների միջև արագ շախմատի X-րդ սիրողական առաջնությունը:
 
Առաջնությանը մասնակցեցին 7 կազմակերպությունների 24 մասնակիցներ: Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ հավաքականը մեծ վերելքով հանդես եկավ և գրավեց պատվավոր առաջին հորիզոնականը, թե թիմային, թե անհատական պայքարում: Լավագույն անհատական արդյունքը գրանցեց Բանկի աշխատակից Ջիվան Դավթյանը՝ 7 խաղ 7 հաղթանակ:
Շնորհավորում ենք Բանկի ողջ անձնակազմին գրանցած հաջողության համար:
Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025