Loading...
Media image

Բիզնես-դասընթացների շարք ՓՄՁ ղեկավարների համար

Նպատակ ունենալով  աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդների համար սկսեց պարբերաբար կազմակերպել անվճար բիզնես-դասընթացներ:
Բանկի կողմից  իրականացվող ծրագրի ընթացքում մասնակիցներին ներկայացվում են հինգ տարբեր թեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: Դասընթացների ցանկը ապագայում կհամալրվի մեր գործընկերների համար օգտակար այլ թեմաներով:
Դասընթացներն այսուհետ կազմակերպվելու են ոչ միայն Բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների, այլ նաև բանկի հաճախորդ չհանդիսացող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցելու դասընթացներին:
Փոքրևմիջին  բիզնեսի  օժանդակման նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցելցանկացողները կարող են գրանցվել ՝զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՝ 010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևան քաղաքում գտնվող ցանկացած մասնաճյուղ:
Հերթական դասընթացները տեղի կունենան ս.թ. փետրվարի  23-ից 26-ը: Բիզնես-դասընթացներն անվճար են բոլոր մասնակիցների համար:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025