ACBA Mobile բջջային հավելվածում ավելացել են նոր ֆունկցիոնալ հնարավորություններ: Այժմ արդեն հավելվածի միջոցով ևս հնարավոր է կատարել վարկի մասնակի կամ լրիվ մարում, ինչպես նաև դիմել դեսպանատան տեղեկանքի համար:
ACBA MOBILE բջջային հավելվածի նոր փոփոխություններ`
1. Գլխավոր մենյու՝
- Նախկին «Փոխանցումներ» բաժինը վերանվանվել է «Գործարքներ»
- Նախկին «Գործարքներ» բաժինը վերանվանվել է «Պատմություն»
2. Գործարքներ բաժին`
- Վարկի մասնակի կամ լիարժեք մարում
- Դեսպանատան տեղեկանք ներկայացնելու հայտ
3. Պրոդուկտներ բաժին`
- Պրոդուկտների մանրամասն դաշտում երևում է հաճախորդի անունը:
- Փոփոփոխությունը օգտակար է հատկապես այն հաճախորդների համար, ովքեր մեկ բջջային հավելվածի մեջ ակտիվացրել են մեկից ավելի օգտանուն: