
ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով հաճախորդները կարող են կատարել փոխանցումներ իրենց հաշիվների միջև ինչպես նաև ՀՀ տարածքում գործող ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտարժութային փոխարկումներ, բանկ ուղարկել և ստանալ հաղորդագրություններ, ստանալ Բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ:
ACBA Mobile բջջային հավելվածը հնարավորություն է ընձեռում բոլորին՝ անկախ նրանից աձը հանդիսանում է բանկի հաճախորդ, թե ոչ, տեսնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ՝ իրենց գտնվելու վայրին մոտ բանկոմատների և մասնաճյուղերի տեղակայման վայրերը քարտեզի վրա:
ACBA Mobile բջջային հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է App Store-ից կամ Google play-ից ներբեռնել ACBA Mobile բջջային հավելվածը և դիմելով Բանկի՝ Ձեզ սպասարկող մասնաճյուղ՝ իրականացնել ակտիվացման գործողությունները: