Loading...
Media image

Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեկնարկում է #կրիրդիմակ, #փրկիրկյանքեր #acbacares խորագրով մրցույթ, որի 5 հաղթողները նվեր կստանան նոթբուք:


Պատասխանատու և կազմակերպված վարք ցուցաբերելու դեպքում բոլորս կարող ենք վերադառնալ մեր բնականոն կյանքին հնարավորինս շուտ՝ շարունակելով ապրել այնպես, ինչպես ապրում էինք մինչ համավարակի բռնկումը: Միասի՛ն պահպանենք առողջապահական անվտանգության բոլոր կանոնները, կրե՛նք պաշտպանիչ դիմակ և ձեռնոց, պահպանե՛նք անհրաժեշտ սոցիալական հեռավորություն:


Մրցույթին
հնարավորություն ունեն մասնակցելու Ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական ցանցերի հայաստանյան օգտատերերը՝ կատարելով մի քանի պարզ գործողություն:
Օգտատերերը սոցիալական ցանցի իրենց էջերում պետք է լուսանկարներ հրապարակեն (քանակի սահմանափակում առկա չէ)` պահպանելով հետևյալ կանոնները.

  • կրել պաշտպանիչ դիմակ,
  • տեղադրել լուսանկարը public եղանակով,
  • նշել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջը (Tag անել),
  • օգտագործել #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares հաշթեգերը:


Մրցույթի հաղթողները կպարզվեն պատահականության սկզբունքով. մեկ օգտատիրոջ կողմից տարբեր իրավիճակներում որքան շատ լինեն լուսանկարները, հաղթելու հնարավորությունն այնքան մեծ կլինի:

Ամբողջական պայմաններին ծանոթացեք այս հղմամբ՝ Մրցույթի պայմաններ


Մրցույթը կավարտվի հունիսի 30-ին (ներառյալ) և կամփոփվի հուլիսի 10-ին՝ Բանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:

Հոգ տանելով մեր հաճախորդների մասին՝ հորդորում ենք օգտվել

  • ACBA Mobile հավելվածի ծառայություններից,
  • Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից,

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025
Դիմել բանկի մասնաճյուղեր
Նոր պրոդուկտներից օգտվելու և համապատասխան գործարքներն իրականացնելու համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ բացառությամբ «Օպերա» եւ «Անի» մասնաճյուղերի: