
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, գործարկել է Հայաստանում իր թվով 52-րդ՝ «Տիգրան Մեծ»մասնաճյուղը: Մասնաճյուղը գտնվում է Երևան քաղաքում, Էրեբունի համայնքի՝ Տիգրան Մեծի պողոտա 74 հասցեում:
Ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:
Հատուկ առաջարկ
Երկու ամիսների ընթացքում Բանկի նորաբաց մասնաճյուղում առաջին 100 (հարյուր) American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից:Ինչպես նաև առաջին 100 (հարյուր) ֆիզիկական անձինքկստանան սպառողական վարկեր 1% ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ դրամական ժամկետային ավանդի համար դիմելու դեպքում՝գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով: