Loading...
Media image

ՊԵԿ ներկայացվող տեղեկանքի համար այլևս Բանկ այցելելու անհրաժեշտություն չկա

Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մասնաճյուղեր հաճախորդների այցելությունները հնարավորինս նվազեցնելու,  հերթերից խուսափելու և վարակի կանխարգելմանը նպաստելու նպատակով, ՀՀ ՊԵԿ  անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման վարկերի գծով վճարված տոկոսագումարների վերաբերյալ հարկային մարմին տրամադրվող տեղեկանքներն այսուհետ կուղարկվեն Էլեկտրոնային տարբերակով: Նշված տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է acba.am կայքի ‹‹Օնլայն հայտեր›› դաշտում ընտրել և լրացնել համապատասխան հայտը:


Պետական եկամուտների կոմիտե այլ փաստաթղթեր (ներառյալ առաջին անգամ դիմելիս ներկայացվող վարկային փաթեթը) ներկայացնելու անհրաժեշտության դեպքում  պետք է հետևել Պետական եկամուտների կոմիտեի կայքում առկա հրապարակումներին հետևյալ հղմամբ www.petekamutner.am


Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել բանկի 
ֆեյսբուքյան էջին:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025