Ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում գործող ծառայությունները՝ իրենց ամբողջ ծավալով եւ բարձրակարգ սպասարկմամբ:
Ս.թ. փետրվար 24-ից մինչեւ մարտի 20-ը ներառյալ բանկի նորաբաց մասնաճյուղում American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից: Հաճախորդները կստանան նաեւ վարկեր եւ վարկային գծեր` 1% ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ ավանդ ներդնելու դեպքում՝ գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով: