Loading...
Media image

Խաղարկություն Բանկի ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ ծառայության հաճախորդների համար

 Սույն թվականի դեկտեմբերի 5-ից հունվարի 31-ը «Ապառիկ տեղում» պրոդուկտի շրջանակներում գնումներ կատարած հաճախորդների միջև անցկացվելու է խաղարկություն, որտեղ խաղարկվելու են հենց այն իրերը, որոնք ձեռք են բերվել տարաժամկետ վճարման պայմանով:

Խաղարկությանը մասնակցելու են հետևյալ անվանակարգերում գնումներ կատարած հաճախորդները՝

  • Հեռուստացույց
  • Բջջային հեռախոս
  • Կենցաղային տեխնիկա
  • Կահույք
  • Ջեռուցման համակարգեր
  • Շինարարական պարագաներ


Շահում

  •  «Ապառիկ տեղում» պրոդուկտի շրջանակներում կնքված  տարաժամկետ վճարման պայմանով ապրանքի առուվաճառքի պայմանագրով սահմանված պարտավորությունների զիջում: Ընդ որում, զիջվելու են միայն  խաղարկության հաջորդ օրվա դրությամբ առկա պարտավորությունները: 
  •            Ընդհանուր խաղարկվելու է 20 շահում
  •           Սահմանված շահումներն իրականացվելու են վերը նշված անվանակարգերում ըստ հետևյալ քանակների 5 հեռուստացույցի; 5 բջջային 3 կենցաղային տեխնիկայի; 3 կահույքի; 2 ջեռուցման համնակարգի և 2 շինարարական պարագաների ձեռք բերման համար կնքված  տարաժամկետ վճարման պայմանով ապրանքի առուվաճառքի պայմանագրով սահմանված պարտավորությունները:
Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025
Դիմել բանկի մասնաճյուղեր
Նոր պրոդուկտներից օգտվելու և համապատասխան գործարքներն իրականացնելու համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ բացառությամբ «Օպերա» եւ «Անի» մասնաճյուղերի: