Loading...
Media image

Թողարկվել է ArCa Credit նվազող սահմանաչափով նոր վարկային քարտը


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկել է ArCa Credit նվազող սահմանաչափով նոր վարկային քարտը:

Դառնալով ArCa Credit քարտի քարտապան՝ հաճախորդները կստանան 5 տարի գործողության ժամկետով և նվազող սահմանաչափով վարկային գծով ArCa տեսակի քարտ, որի միջոցով ՀՀ ողջ տարածքում կարող են կատարել ինչպես կանխիկացման, այնպես էլ վճարային գործառնություններ:

Ի տարբերություն ստանդարտ վարկային գծերի՝ նվազող սահմանաչափով վարկային գիծը յուրաքանչյուր ամիս նվազեցվում է Բանկի կողմից նախապես սահմանված հավասարաչափ գումարի չափով՝ հնարավորություն ընձեռելով հաճախորդներին կանոնավոր մարել և զրոյացնել գործող վարկային պարտավորությունները:

Ընդ որում, Բանկն ընձեռում է հնարավորություն ստանալու մինչև 500,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի նվազող սահմանաչափով վարկային գիծ՝ առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի ներկայացման, իսկ վարկային գծի առավելագույն սահմանաչափը եկամուտը հաստատող փաստաթղթի և գրավի առկայության դեպքում կազմում է10,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

Միևնույն ժամանակ ArCa Credit քարտի քարտային հաշվին հնարավոր է նաև կցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկվող միջազգային Visa Electron, Maestro կամ MasterCard UEFA Champions League տեսակի քարտեր, որոնց շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան օգտագործել տրամադրված վարկային միջոցները նաև ՀՀ սահմաններից դուրս:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025