Սույն թվականի դեկտեմբերի 7-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը Բանկի Մարդկային ռեսուրսների կառավարման, Մարքեթինգի, ինչպես նաև Ֆինանսական վերլուծությունների պատասխանատուների հետ իրականացրեց դասընթաց Մենեջմենթ Միքսի նախաձեռնությամբ ստեղծված Բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագրի ուսանողների համար: Ուսանողներին ներկայացվեց Բանկի պատմությունը, ՀՀ ֆինանսաբանկային համակարգը, Բանկի ցուցանիշներն ու դերը ՀՀ տնտեսության զարգացման մեջ: Հակոբ Անդրեասյանը խոսեց նաև կազմակերպության հեռանկարային ծրագրերի, ժամանակակից ֆինանսական գործիքների մասին և պատասխանեց Բանկի և Բանկի դուստր ձեռնարկություններին, ինչպես նաև միջազգային տնտեսության արդի հիմնախնդիրների վերաբերյալ ուսանողներին հետաքրքրող հարցերին: