
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին International Compliance Association-ի (ICA) կողմից շնորհվել է համապատասխանության կառավարման համակարգի ISO 19600 վկայական՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, միջազգային սանկցիաների, FATCA-ի (Foreign Account Tax Compliance), զեղծարարությունների դեմ պայքարի, ինչպես նաև հաճախորդների բողոքների արդյունավետ կառավարման համար:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանի ֆինանսական համակարգում առաջինն է, որին շնորհվում է նման վկայական:
ISO 19600 ստանդարտն ապահովում է կազմակերպության ներսում արդյունավետ և արագ արձագանքող համապատասխանության կառավարման համակարգի ստեղծման, զարգացման, իրականացման, գնահատման, պահպանման և բարելավման նպատակով ուղեցույցներ: Այն միակ, անկախ միջազգային ստանդարտն է համապատասխանության պատասխանատուների, բիզնեսի, կարգավորող մարմինների և դատավորների համար: