Loading...
Media image

Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ newmag ընկերությունը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը: Այն Ազնավուրի հեղինակած վերջին` 9-րդ գիրքն է, որն արտիստը գրել է 2017թ.-ին:

‹‹Հարյուր տոկոսով հայ և հարյուր տոկոսով ֆրանսիացի Շառլ Ազնավուրի մտորումները հայ ընթերցողին հասցնելը հրաշալի գաղափար է: Կարծում եմ, այս գրքի շնորհիվ հայ ընթերցողն ավելի լավ կճանաչի Ազնավուրին և բազմաթիվ գաղափարների շուրջ մտորելու առիթ կունենա:  Ուստի չէինք կարող չաջակցել այս գրքի հրատարակմանը››,-իր խոսքում նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:


 «Կյանքից կառչած» գիրքը 
հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին գիրքն է: Հեղինակը գրքում խոսում է սեփական կյանքի, դժբախտության, հաջողության ու երջանիկ հանդիպումների մասին: 


«Կյանքից կառչած» 
գիրքը հայ ընթերցողը կարող է ձեռք բերել բոլոր գրախանութներից:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025