Loading...
Media image

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից նախաձեռնված ծառատունկերի շարքը շարունակվեց Գավառ քաղաքում


Գավառի մանկատան հարևանությամբ գտնվող հանրային այգում բանկի աշխատակիցները, մանկատան երեխաների և աշխատակիցների հետ միասին,  իրականցրեցին ծառատունկ, որի ընթացքում տնկեցին 100 ծառ, ինչպես նաև բանկի աջակցությամբ այգում տեղադրվեց մակական խաղահրապարակ:

Ծառատունկի տեղը պատահական չէր ընտրված,  և այս միջոցառումը առաջինը չէր, որը բանկի կողմից իրականացվում է Գավառ քաղաքում: Աջակցությունը սկսվել է դեռևս 2014թ.-ին,  երբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ, Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան 60 սաների և համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար մանկատանը ստեղծվեց կրթական կենտրոն: Միջոցները գոյացել էին Բանկի  կողմից թողարկվող Վիզա Բարերար քարտի բարեգործական ֆոնդի շրջանակներում: Ծրագրի արժեքն է շուրջ 41 մլն. ՀՀ դրամ:
Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025