
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում դեռ անցյալ տարի սկսված նախաձեռնությունը` Հայաստանի Հանրապետության մարզային մակապարտեզներում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը և բնապահպանական գաղափարների տարածումը այս տարի ևս շարունակվում է:
Բանկը Կոշ գյուղում գտնվող Արմենակ և Աննա Թադևոսյանների անվան մանկական վերականգնողական կենտրոնում տեղադրեց արևային ջրատաքացուցիչներ, որոնք թույլ կտան վերականգնողական կենտրոնում ապահովել երեխաների ամենօրյա բուժական միջոցառումների ընթացքում անհրաժեշտ տաք ջրի կարիքները:
Բացի այս, արևային, էլեկտրախնայող սարքերը էականորեն կնվազեցնեն կենտրոնի ծախսերը, ինչպես նաև կապահովեն առկա ռեսուրսների օգտագործման օպտիմալացումը: