Loading...
Media image

Թողարկվել է American Express® Cashback Քարտը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  American Express® Cashback Քարտը նոր ինովացիոն քարտային պրոդուկտ է,որը թույլ է տալիս Քարտապաներին կառավարել իրենց միջոցները, միաժամանակ կուտակել CASHBACK՝ վճարային գործարքների  դիմաց փոխհատուցում:  

 CASHBACK-ի հնարավորությունըառավել շահավետ է դարձնում այս Քարտով ամենօրյա անկանխիկ գնումները, քանի որ CASHBACK-ը իրականացվում է Հայաստանում կատարված բոլոր վճարումների համար և կրկնակի  ավել՝ լավագույն սուպերմարկետներում:

 American Express® Cashback  Քարտը Հայաստանում՝ American Express ապրանքանիշի առաջին քարտն է, որը կարող է տրամադրվել առանց վարկային գծի,  քարտապանները հնարավորություն կունենան օգտվել մի շարք շահավետ առաջարկներից.  

- Խնայելու նոր ձեւաչափ.

American Express Cashback Քարտը քարտատերերին հնարավորություն է տալիս  ստանալ.

- 1% CASHBACK  Հայաստանում կատարված բոլոր վճարային գործարքների դիմաց

- 2% CASHBACK  Հայաստանյան լավագույն սուպերմարկետներում

 

  -Միջոցները կառավարելու հարմարավետ եղանակ.

Կախված հաճախորդի ֆինանսական պահանջներից՝ American Express Cashback Քարտի համար դիմելիս հաճախորդը կարող է ընտրություն կատարել՝ քարտը օգտագործել իր միջոցները ուղղակի տնօրինելու համար կամ ընտրել օվերդրաֆտի ստացման հնարավորություն ընձեռող  Քարտ:

 Ինչպես նաև American Express Cashback Քարտատերերը կարող են օգտվել American Express Selects միջազգային համակարգի հատուկ առաջարկներից ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

American Express Cashback քարտը տրամադրվում է հայկական դրամով, այնպես էլ եվրոյով և ԱՄՆ դոլարով: American Express Cashback Քարտի տարեկան սպասարկման միջնորդավճարը կազմում է 6000 ՀՀ դրամ:

American Express Cashback Քարտ ձեռք բերելու համար կարելի է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ   կամ  լրացնել  online դիմում www.americanexpress.am կայքում:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025