
Հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքները` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ սույն թվականի հուլիսի 16-ից երկարացրել է կանխիկի ընդունման տերմինալներով գործարք կատարելու հնարավորության ժամերը: Մասնավորապես՝ Բանկի մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման սրահներից դուրս տեղադրված կանխիկի ընդունման տերմինալներով հանճախորդները կկարողանան գործարքներ կատարել 24 ժամ :
Վերոնշյալ՝ շուրջօրյա գործող տերմինալները, գտնվում են հետևյալ մասնաճյուղերում՝ «ՕՊԵՐԱ» (Մաշտոցի պողոտա 42 շենք), «ՆորՆորք» (Գայի պողոտա 16/46), «Երևան մոլ» (Արշակունյաց 34/3 ):
Բանկի հաճախորդների սպասարկման սրահներում գտնվող տերմինալներով կարելի է գործարքներ կատարել 09:30-18:00-ն իսկ Բանկի կենտրոնական գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահում` 09:30-16:30-ը:
Հաճախորդները հնարավորություն ունեն Բանկում կանխիկի ընդունման տերմինալների միջոցով կատարել կոմունալ վճարումներ (Էլեկտրաէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` UCOM, Orange, Viva Cell, Beeline), ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և գրաֆիկով նախատեսված օրվանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդների համալրում:
Ժամը 18:00-ից հետո իրականացված գործարքների ձևակերպումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ դեռևս 2013-ին ներդրել է կանխիկի ընդունման տերմինալներ: Տերմինալները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին իրականացնել ինքնասպասարկում` անհամեմատ կրճատելով գործարքներ կատարելու համար անհրաժեշտ ժամանակը:
Հիշեցնենք, որ կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելիս Բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար: