Loading...
Media image

Շարունակվում է Բանկի և American Express-ի համագործակցությունը

Շարունակվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և American Express-ի համագործակցությունը, ինչը Բանկին հնարավորություն է տալիս շարունակել Հայաստանում բացառիկ իրավունքով թողարկել American Express քարտերը, ինչպես նաև ընդլայնել  American Express քարտերի սպասարկման ենթակառուցվածքը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ այժմ թողարկում է American Express ապրանքանիշի երեք տեսակի քարտեր` American Express® Gold, American Express® Blue և American Express® CashBack :

Համագործակցության նոր պայմանագիրը Նյու-Յորքում ստորագրեցին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և American Express ընկերության փոխնախագահ,  Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի, ԱՊՀ երկների գծով գործադիր տնօրեն Քոլին Օ’Ֆլաերթը:

 Երկարաձգելով բացառիկության հիմունքներով կնքված պայմանագիրը American Express ընկերությունը վերահաստատել է իր վստահությունը  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ, որը  շարունակելու է ընդլայնել American Express ապրանքանիշի ներկայացվածությանը Հայաստանում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և American Express-ի միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2009թ.-ին՝ սկիզբ դնելով American Express քարտերի սպասարկման ցանցի լայնածավալ տարածմանը Հայաստանում:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025