
Ակբա բանկն արդեն 5 տարի անընդմեջ շարունակում է պահպանել առաջատար դիրքը Հայաստանի քարտային շուկայում։
2026 թվականի մայիսին բանկի քարտերի քանակը գերազանցել է 1 միլիոնի շեմը։
Բանկն առաջինն է Հայաստանում թողարկված քարտերի քանակով
և դրանցով իրականացվող գործարքների ծավալի մասնաբաժնով։ Բանկն անընդմեջ զարգացնում
է քարտային ծառայություններն ու հաճախորդներին առաջարկվող լուծումները։
2025 թվականի ընթացքում Ակբա բանկի քարտերով իրականացված
վճարային գործարքների ծավալը գերազանցել է 1.9 տրիլիոն դրամը՝ արտացոլելով հաճախորդների
բարձր վստահությունն ու տրամադրված քարտերի ակտիվ օգտագործումը։
Ակբա բանկը միակն է Հայաստանում, որ թողարկում է 5, իսկ
սպասարկում՝ 6 վճարային համակարգերի քարտեր՝ ապահովելով վճարումների լայն հնարավորություններ
Հայաստանում և ամբողջ աշխարհում։
Ակբա բանկը շարունակելու
է զարգացնել իր քարտային ծառայությունները՝ հաճախորդներին առաջարկելով անվտանգ, հարմարավետ
և միջազգային չափանիշներին համապատասխան ֆինանսական լուծումներ։