Loading...
Media image

«Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակներում Բանկի և ՀՀ Կենտրոնական բանկի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր:


Գերմանական KFW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և ՀՀ Կենտրոնական բանկի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր:

Պայմանագրով նախատեսվում է ՓՄՁ-ներին տրամադրել 11-13.8% տարեկան տոկոսադրույքով ՀՀ դրամով առևտրային և էքսպրես վարկեր՝  նպաստելով Հայաստանի տնտեսությունում այլընտրանքային էներգետիկայի կիրառման զարգացմանը և բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացմանը՝ թույլ տալով ՓՄՁ-ներին ներդրումներ կատարել էներգաարդյունավետ համակարգերի մեջ:

Ձեռք բերված համաձայնությամբ՝ վարկերը կտրմադրվեն մինչև 5 տարի մարման ժամկետով: Վարկի առավելագույն չափը կարող է կազմել 500.000.000 ՀՀ դրամ:

Վարկերի տրամդրման ժամանակ անհրաժեշտության դեպքում նախատեսվում է իրականացնել էներգաաուդիտ, ինչը թույլ կտա գնահատել ապագա ներդրումների արդյունավետությունը:


Ավելի մանրամասն ծանոթացեք այստեղ` «GREEN» վարկեր
Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025