
Դավիթ Հովհաննիսյանի ստեղծած սեղանի խաղերի հաջողության պատմությունը սկսվել է տան հարևանությամբ գտնվող փոքրիկ ավտոտնակից։ Դավիթն ու ընկերներն ուսուցողական խաղեր ստեղծում էին դեռ ուսանողական տարիներից. պատվերների ավելացմանը զուգահեռ որոշեցին ընդլայնել բիզնեսը։
Այժմ Հոլ ընկերությունը ստեղծում է ժամանցային և ինտելեկտուալ խաղեր՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար: Հայկական արտադրության խաղերը զարգացնում են լեզվամտածողությունը, շփման ունակությունները, ուշադրությունը, կողմնորոշվելու հմտությունները, տրամաբանությունն ու աշխարհընկալումը:
Հոլ ընկերության զարգացման գործընկերը դարձավ Ակբա բանկը, որի աջակցությամբ էլ Դավիթը կարողացավ ընդլայնել, այնուհետև տեխնիկապես վերազինել իր բիզնեսը։
«Մեր առաքելությունն է ստեղծել օֆլայն խաղեր, որոնք իրական ժամանակահատվածում մարդկանց միմյանց հետ շփվելու հնարավորություն են տալիս։ Մեր հաջորդ առաքելությունը խաղերի միջոցով ծնող-երեխա կապի ստեղծումն է։ Մի անգամ շատ մեծ պատվեր ունեինք, որի համար մեծ քանակի խաղեր պետք է արտադրեինք, բայց միջոցներ չկային։ Հենց այդ ժամանակահատվածում սկսվեց Ակբայի հետ մեր համագործակցությունը։ Բանկի հետ, բացի բուն համագործակցությունից, նաև այլ ուղղությամբ ենք աշխատում. մասնաճյուղերից մի քանիսում բանկը ցուցադրում է մեր արտադրանքը»,- նշել է Հոլ սեղանի խաղերի հիմնադիր Դավիթ Հովհաննիսյանը։
Ընկերության հաջորդ նպատակը խաղերի արտահանումն է։ Դավիթը և թիմակիցները համոզված են՝ զարգացման հաջորդ հնարավորությունը միջազգային շուկաներ մուտք գործելն է։
Այժմ Հոլ ընկերությունն արտադրում է հիսունից ավելի խաղ տարբեր տարիքային խմբերի համար։
Մանրամասն՝ տեսանյութում։