Loading...
Media image

Fitch-ը վերանայել է Ակբա բանկին շնորհած «B+» վարկանիշը՝ «Դրական» հեռանկարով



Հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշի (long-term Issuer Default Rating IDR) հեռանկարը` «Կայունից» բարձրացնելով «Դրականի»:

Գործակալության հրապարակած զեկույցում նշված է, որ վերանայումը պայմանավորված է ՀՀ վարկանիշի հեռանկարի ու բանկի վարկային պորտֆելի որակի բարելավմամբ, ինչպես նաև ներգրավվող ռեսուրսների և իրացվելիության մակարդակի ամրապնդմամբ:


Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաև նշվում է, որ վերջինիս ակնկալիքով տնտեսական դրական պայմանները կպահպանվեն և կնպաստեն բանկի ֆինանսական կայունության ամրապնդմանը, շահութաբերության աճին, իրացվելիության մակարդակի բարձրացմանը, իսկ բանկի ակտիվների որակը կշարունակի մնալ բարձր։



Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025