
ԱԿԲԱ Բանկը շարունակում է զարգացնել իր տեխնոլոգիական հնարավորությունները: Բանկը մեկնարկել է բանկոմատների արդիականացման նոր փուլ, որի միջոցով հնարավոր կլինի քարտից գումար կանխիկացնել NFC հնարավորությամբ (քարտերի անհպում ընթերցման հնարավորություն):
Ներդրված նոր տեխնոլոգիան հաճախորդներին հնարավորություն է տալիս Բանկի բանկոմատներից գումար կանխիկացնել՝ պարզապես քարտը մոտեցնելով բանկոմատի վրա պատկերված NFC նշանին, որից հետո, մուտքագրելով PIN կոդը, հաճախորդը կկարողանա իրականացնել անհրաժեշտ գործարքը:
Բանկի NFC հնարավորությամբ բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: