Loading...
Media image

Գործարկվել է «Նոր Ավան» թվայնացված մասնաճյուղը

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Երևանի Ծարավ Աղբյուրի 55/15  հասցեում գործարկել է «Նոր Ավան» թվայնացված մասնաճյուղը։


Նոր, թվայնացված մասնաճյուղում հաճախորդները կարող են ինքնուրույն գրանցվել ACBA Online և ACBA Mobile անվճար համակարգերում, իրենց հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ ստանալ օնլայն խորհրդատվություն։ Գումարի կանխիկացման ու արտարժույթի փոխարկման սարքերը հասանելի են  24/7 ռեժիմով:


«Մասնաճյուղում ինքնասպասարկման միջոցով իրականացնելու ենք մանրածախ սպասարկմանն ուղղված բոլոր գործարքները։ Քայլ առ քայլ նորագույն տեխնոլոգիաներով հաճախորդներին մոտեցնում ենք ամբողջական ինքնասպասարկման։  Բիզնեսի թվայնացումը բանկի համար գերակա ուղղություն է: «Նոր Ավան» մասնաճյուղի տեղը պատահական չենք ընտրել՝ այս թաղամասում հիմնականում երիտասարդ ընտանիքներ են ապրում. համոզված ենք, որ նրանց համար մեր մոտեցումները առավել հոգեհարազատ են։ «Նոր Ավան»-ի փորձը կիրառելու ենք նաև մեր մյուս մասնաճյուղերում», - իր խոսքում նշեց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։


Մասնաճյուղի բացման կապակցությամբ մեկնարկել է  #myacbabank արշավը, որի մանրամասներին կարող եք  ծանոթանալ այստեղ։


Տեսանյութը դիտեք 
այստեղ:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025