Loading...
Media image

Բանկը հորդորում է խուսափել ինքնակոչ միջնորդ կազմակերպություններից

Հարգելի հաճախորդ,

Վերջին շրջանում որոշ կազմակերպություններ, ներկայանալով որպես միջնորդ վարկային ընկերություններ, մոլորության մեջ են գցում քաղաքացիներին՝ առաջարկելով բանկերից հեշտացված գործընթացով մատչելի վարկերի ստացման հարցում աջակցություն ցուցաբերել։ Քաղաքացու  միջոցով  ձևակերպելով վարկ՝  ինքնակոչ կազմակերպությունները, որպես միջնորդավճար պահանջում են վարկի մեծ մասը՝ վարկի վճարման պարտավորությունը թողնելով վարկառուի վրա։ Տեղեկացնում ենք, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն չի համագործակցել և չի համագործակցում որևէ միջնորդ  կազմակերպության հետ և հորդորում է առհասարակ զերծ մնալ նման կազմակերպությունների հետ որևէ առնչությունից։

Բանկի միջոցով վարկ ստանալու համար կարող եք դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ Բանկի կայքէջի միջոցով ուղարկել վարկի առցանց հայտ` այստեղ:  

Վարկավորման մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել հեռախոսային կենտրոն՝ 010 31 88 88  հեռախոսահամարով:

 

 

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025