Loading...
Media image

Ակբա բանկը և ԷՖԵՍ-ը Հայաստանում եզակի ծառայություն են գործարկել

Ակբա բանկը և ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը ներկայացրել են Հայաստանում եզակի ծառայություն՝ հաշիվների ապահովագրություն, որը հատուցում է կիբեռզեղծարարության հետևանքով հաճախորդների քարտերի կամ հաշիվների գումարների կորուստը։

Հաշիվների ապահովագրությունն Ակբա բանկի հաճախորդները կարող են իրականացնել acba digital հավելվածի միջոցով՝ ամսական 99 դրամով։

Հաճախորդները սեփական սխալի հետևանքով հաճախ են թիրախավորվում կիբեռհանցագործների կողմից։ Հեռախոսային խարդախությունները, քարտային կամ անձնական տվյալների հափշտակությունը, կեղծ կայքերով կատարվող վճարումները, սոցիալական ճարտարագիտությունը, շանտաժն ու սպառնալիքը հիմնական այն ռիսկերն են, որոնց բախվում են հաճախորդներն ու տրամադրում տվյալներ՝ դառնալով զեղծարարության զոհ։

«Երբեմն հաճախորդների սխալի հետևանքով կիբեռզեղծարարները հասանելիություն են ստանում նրանց բանկային հաշիվներին և գումարներ շորթում։ Այս նոր պրոդուկտը հենց այսպիսի դեպքերի համար է, որպեսզի մենք կարողանանք ծածկել այդ վնասների կորուստը»,- նշել է Ակբա բանկի  մանրածախ բիզնեսի տնօրեն Նորիկ Նազարյանը։

«Ակբա բանկի հետ երկար քննարկումների արդյունքում գործարկեցինք այս պրոդուկտը։ Հաշիվների ապահովագրության միջոցով հնարավոր է ապահովագրել մարդկանց բոլոր տեսակի հաշիվները՝ անկախ նրանից՝ այդ հաշիվն ընթացիկ է, խնայողական, դեպոզիտի, թե քարտային:  Պայմանագիրը շատ արագ է ձևակերպվում. պետք չէ այցելել ո՛չ բանկի մասնաճյուղ, ո՛չ ապահովագրական ընկերություն. ուղղակի պետք է մուտք գործել բանկի հավելված և 2-3 հպումով ակտիվացնել հաշիվների ապահովագրության պայմանագիրը»,- նշել է ԷՖԵՍ ապահովագրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը։ 

Ակբա բանկը կիրառում է կիբեռանվտանգության բազմաշերտ պաշտպանություն՝ հաճախորդների ֆինանսական անվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։ Նոր ծառայությունը պաշտպանության լրացուցիչ շերտ է, որը նվազեցնում է կիբեռհանցագործությունների ազդեցությունը և ապահովագրում կիբեռզեղծարարության հետևանքով առաջացող հնարավոր վնասները։

Դիտեք տեսանյութը այստեղ

Էջի վերջին թարմացում՝ 15.05.2026