Loading...
Media image

Հանուն ամուր հայրենիքի


Հարգելի հաճախորդներ,

Մինչև դեկտեմբերի 27-ը ներառյալ իրականացրեք վճարումներ* ԱԿԲԱ Բանկի քարտերով և Բանկն իր եկամուտների հաշվին յուրաքանչյուր վճարման 0.3%-ը կուղղի՝

  •  «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ VISA Բարերար քարտով գործարքներ կատարելու դեպքում, 
  • «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ ԱԿԲԱ Բանկի կողմից թողարկված ցանկացած այլ քարտով գործարքներ կատարելու դեպքում:

Յուրաքանչյուր քարտապան, իր առօրյա գնումները կատարելով ԱԿԲԱ Բանկի որևէ քարտով,  իր ներդրումն է ունենում ամուր հայրենիքի ստեղծման, մեր զինծառայողների և նրանց ընտանիքների ապահով և առողջ ապագան ապահովելու կարևորագույն գործում:

*Վճարում է համարվում վճարային POS տերմինալներով, այդ թվում՝ վիրտուալ POS տերմինալներով կատարված վճարումները։ Քարտից քարտ փոխանցումները, քարտով կատարված կոմունալ վճարումները, էլեկտրոնային դրամապանակների միջոցով կատարված գործարքները և բջջային օպերատորների գրասենյակներում կատարված վճարումները չեն համարվում վճարային գործառնություններ։

 

 

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025