Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
2024-05-22

Ակբա բանկը միացել է Ասիական զարգացման բանկի «Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսական ծրագրին»:

Այս համագործակցությամբ Ակբա բանկը հնարավորություն կտա Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկություններին ներմուծում կատարելու նպատակով օգտվել բանկի առևտրի ֆինանսավորման գործիքներից՝ միաժամանակ զարգացնելով սեփական բիզնեսը համաշխարհային՝ հատկապես եվրոպական և ասիական շուկաներում։

«Մենք ուրախ ենք, որ Ակբա բանկը այսօր միանում է Ասիական զարգացման բանկի «Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրին»: Այս համագործակցությամբ մենք կկարողանանք նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար»,-նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Մենք ոգևորված ենք Ակբա բանկի հետ համագործակցությամբ: Այս համագործակցությունը ևս մեկ անգամ ընգծում է մեր նվիրվածությունն ու ջանքերը համաշխարհային առևտրի և տնտեսության աճի ուղղությամբ։ Սա անչափ կարևոր է Հայաստանում ՓՄՁ-ների տնտեսական աճն ու կայունությունը ապահովելու համար»,- նշել է Ասիական զարգացման բանկի Մասնավոր հատվածի գործառնությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Սյուզան Գաբուրին։

«Ակբա բանկը Հայաստանի խոշորագույն բանկերից մեկն է։ Լինելով երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը և կարևորելով ՓՄՁ-ների վարկավորումը Ակբա բանկը մշտապես աջակցել է կայուն, նորարար և մրցունակ տնտեսության կառուցմանը»,-նշել է Ասիական զարգացման բանկի Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրի տնօրեն Սթիվեն Բեքը:

Ասիական Զարգացման բանկը հիմնադրվել է 1966 թվականին։ Հիմնադրման օրվանից հավատարիմ եղել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճմանն ու կայուն զարգացմանը՝ մշտապես շարունակելով ծայրահեղ աղքատությունը վերացնելու իր ջանքերը։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 27.05.2024 09:39
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am