Loading...
Media image

Microsoft կորպորացիան և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կաջակցեն ՓՄՁ-ների թվայնացմանը

 

Ս.թ. մայիսի 30-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության միջև:

 
    Ստորագրված հուշագրով կողմերը պարտավորվել են զարգացնել Հայաստանում ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների մրցունակության և արդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցությունը: Մասնավորապես, նախատեսվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի կողմից ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացվող բիզնես դասընթացներին ավելացնել նաև «Բիզնեսի թվայնացում» և դրա կիրառությամբ գործընթացների արդյունավետության բարձրացման վերաբերյալ դասընթացներ:

Այս ամենին զուգահեռ՝ Բանկի sme.acba.am բիզնես պորտալում «Microsoft»-ի հետ համատեղ ստեղծվել է «Բիզնեսի թվայնացում» բաժին, որտեղ կտեղադրվեն բիզնեսի թվայնացման վերաբերյալ  նյութեր, թվայնացման առավելությունների, ընձեռվող նոր հնարավորությունները նկարագրող լուծումների վերաբերյալ  խորացված տեղեկատվություն:     

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025