Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
«Ֆրանկոֆեստ». հայ-ֆրանսիական մշակույթները կապող նոր օղակ
2023-09-13

Ֆրանսիական գրքեր, քննարկումներ, երաժշտություն, թատերական ներկայացումներ... Newmag-ի նախաձեռնած «Ֆրանկոֆեստը» բացում է աշնանային ընթերցանության սեզոնը։

Newmag-ը ֆրանսիական գրքերի առաջին փառատոնին ներկայացրել է 4 նոր բեսթսելլեր գիրք՝ հայերենով։

«Ֆրանկոֆեստի» գործընկերներն Ակբա բանկն ու Ակբա Լիզինգն են, որոնք աջակցել են միջոցառման կայացմանը՝ հայ-ֆրանսիական կապերի զարգացման և ֆրանկոֆոն աշխարհին էլ ավելի մոտենալու նպատակով։

«Հաշվի առնելով Ակբա ֆինանսական խմբի և Newmag-ի արդյունավետ hամագործակցությունը, կարծում ենք, որ «Ֆրանկոֆեստը» շատ լավ հնարավորություն էր ևս մեկ համագործակցության համար։ Newmag-ն իր խոշոր և յուրօրինակ ներդրումն ունի հայ ֆրանսիական մշակույթների մերձեցման գործում։ Ինչպես տեղյակ եք, Ակբա ֆինանսական խումբը ևս հայ ֆրանսիական բիզնես մշակույթների միաձուլողներից մեկն է Հայաստանում։ Ուստի մենք չէինք կարող անմասն մնալ այս կարևոր միջոցառմանը մասնակցելուց։ Կարծում եմ՝ այն լավ ավանդույթ կդառնա Հայաստանում, իր դրական հետքը կթողնի ոչ միայն ընթերցողի, այլ նաև ստեղծագործողի վրա»,- նշել է Ակբա բանկի Մարքեթինգի վարչության պետ Օֆելյա Սաղաթելյանը։

«Հայ ֆրանսիական քաղաքական-տնտեսական կապերը շատ ինտենսիվ են ու ինտենսիվ են եղել միշտ, մինչդեռ մշակութային կապերը թույլ են։ «Ֆրանկոֆեստի» նպատակն է առաջին հերթին ընդառաջ քայլ անել ֆրանկոֆոն մտավորականությանը, որը Հայաստանի կողքին է եղել միշտ։ «Ֆրանկոֆեստը» գալիս է լրացնելու այդ մշակութային բացը։ Պատահական չէ, որ «Ֆրանկոֆեստի» գլխավոր գործընկերներից մեկը նաև Ակբա ֆինանսական խումբն է. ուրախ ենք, որ և՛ Ակբա ֆինանսական խումբը և՛ Newmag-ն ունեն նույն տեսլականը՝ խորացնել հայ ֆրանսիական մշակութային կապերը, բերել ֆրանսիական բովանդակությունը հայ ընթերցողին»,- նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

Փառատոնի շրջանակում Ակբան պատրաստել է նաև անակնկալ. ուսանողները կարող են մինչև սեպտեմբերի 23-ը Ակբա բանկի ցանկացած մասնաճյուղում դիմել և 5 տարի ժամկետով անվճար սպասարկմամբ ստանալ Visa Student քարտեր։

Ազնավուրը հայերեն լեզվով ու հնչողությամբ. «Ֆրանկոֆեստի» ընթացքում տեղի ունեցավ նաև Շառլ Ազնավուրի «Այս կռվի մանուկները» երգի հայերեն տարբերակի պրեմիերան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 22.11.2023 14:50
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am